Encyclopedia
ՄԱԿԻՉ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Դերասան
Ծնվել է 1951թ. ապրիլի 14-ին, ՀՀ Շամխորի շրջանի Նուկզար գյուղում: 1968թ. ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1969-73թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում` Վարդան Աճեմյանի արվեստանոցում: Ուսմանը զուգահեռ 1970թ-ից աշխատել է Երևանի, 1973թ.` Արտաշատի Ա.Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1974-75թթ` Հեռուստաթատրոնում, ապա մինչև 1986թ.` կրկին Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Կերտել է մի շարք գլխավոր և կենտրոնական դերեր բազմաթիվ ներկայացումներում: Նկարահանվել է Մոսֆիլմ, Հայֆիլմ, Ուզբեկֆիլմ, Բելառուսֆիլմ և Ռիգայի կինոստուդիաներում: Հայֆիլմում մասնակցել է 100-ից ավելի ֆիլմերի կրկնօրինակմանը, դերերով հանդես է եկել Երևանի Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Պատանի հանդիսատեսի թատրոններում, մեկ տասնյակից ավելի հեռուստաներկայացումներում: 1986թ-ից մինչ արցախյան պատերազմը աշխատել է երկրաբանական արշավախմբում: 1988թ-ից եղել է արցախյան ազատամարտի մասնակից: 1995թ. մի խումբ դերասաների (Լևոն Թուխիկյան, Վլադիմիր Մսրյան, Գուժ Մանուկյան և այլք) հետ ստեղծել է Թատրոն բարեգործական հիմնադրամը: 2001թ-ից աշխատել է Խորեն Աբրահամյանի հետ` մասնակցելով Հայաստանում քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունման 1700-ամյակին նվիրված «Խոր Վիրապ» ներկայացմանը, այլ ներկայացումների և ֆիլմերի ստեղծմանը: 2004թ-ից աշխատում է Երևանի Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնումում, որտեղ եղել է հիմնադիր կազմում: Արժանացել է մի շարք խրախուսանքների և պարգևների, այդ թվում, որպես ազատամարտիկ` ռազմական մեդալների: 2013թ. արժանացել է ՀՀ «Մովսես Խորենացի» մեդալի, 2015թ.` ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալի: