Encyclopedia
ՄԱՆՎԵԼ ԱՍԱՏՐՅԱՆ
Լեզվաբան
Ծնվել է Հայաստանի Արագած գյուղում (այժմ՝ ՀՀ Արմավիրի մարզում)։ 1939թ. ավարտել է ծննդավայրի յոթնամյա դպրոցը, 1942թ.` Էջմիածնի մանկավարժական ուսումնարանը, 1951թ.` ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը։ 1942-44թթ աշխատել է որպես ուսուցիչ, 1954թ-ից՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնում որպես դասախոս: Դասավանդել է հայոց լեզվի ձևաբանություն և բարբառագիտություն։ 1954թ. պաշտպանել է թեկնածուական, 1970թ.՝ դոկտորական ատենախոսություն։ 1973թ. նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1990-95թթ եղել է ԵՊՀ հայոց լեզվի պատմության ամբիոնի վարիչը: Հրատարակվել են նրա «Խոսքի կուլտուրայի մասին» (1958թ.), «Ժամանակակից հայերենի ձևաբանության հարցեր» (3 հատորով, 1970-77թթ), «Բայի սեռերը ժամանակակից հայերենում» (1959թ.), «Ուրմիայի (Խոյի) բարբառը» (1968թ.), «Լոռու խոսվածքը» (1968թ.), «Ժամանակակից հայոց լեզու» (1983թ.), «Ժամանակակից հայոց լեզու. շարահյուսություն. պարզ նախադասություն» (բուհական դասագիրք, 1987թ.) գրքերը։ Մահացել է Երևանում։