Encyclopedia
ՄԱՐԻՆԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Դերասանուհի
Ծնվել է 1969թ. սեպտեմբերի 3-ին, Երևանում: Սովորել է Երևանի թիվ 116 միջնակարգ դպրոցում և թիվ 15 երաժշտական դպրոցի դաշնամուրի բաժնում: 1991թ. ավարտել է Երևանի Խ.Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը: 1990-93թթ խաղացել է «Եռանկյունի», 1993-2003թթ` Երևանի Մնջախաղի պետական թատրոններում: 2005թ-ից աշխատում է Երևանի Հ.Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասանուհի: Խաղացած ներկայացումներից են` «Արթմնի երազ» (Թագուհի), «Թռիչք» (Աղջիկ), «Խաղ» (Թագուհի), Վ.Շեքսպիրի «Մակբեթ» (Ա ոգի), «Համլետ» (Օֆելիա), Ե.Օտյանի «Սեր և ծիծաղ» (Թագուկ) և այլն: Հյուրախաղերով շրջագայել է մի շարք երկրներում: Նկարահանվել է «Փարիզյան հրավեր», «Վերելակ», «Ագռավը» հեռուստատեսային ներկայացումներում, «Պատանդներ», «Քույրիկը Լոս Անջելեսից» ֆիլմերում, «Ոզնիներ» տեսաֆիլմում, «Ժառանգներ», «Վեր կաց և քայլիր» հեռուստասերիալներում և այլն: