Encyclopedia

ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հաղորդավար, լրագրող

Ծնվել է 1958թ. մայիսի 3-ին, Երևանում: Ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռն է, լեզվաբան, բանասեր Վլադիմիր Գրիգորյանի որդին, երաժշտագետ Լևոն Հակոբյանի եղբայրը: 1980թ. ավարտել է Երևանի պետական համալսարանը և անցել աշխատանքի Երևանի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտում: 1989թ. ԽՍՀՄ ԳԱ ռուսաց լեզվի ինստիտուտում պաշտպանել է թեզ` որպես ռուսաց լեզվի մասնագետ: Դասավանդել է Երևանի Ա.Պուշկինի անվան միջնակարգ դպրոցում, Երևանի պետական և «Անանիա Շիրակացի» համալսարաններում: 1993թ. եղել է «Ազատություն» թերթի խմբագրի տեղակալը: 1995-96թթ աշխատել է AIM (Armenian International Magazine) ամսագրում: Համագործակցել է մի շարք պարբերականների հետ Հայաստանում և արտերկրում: Հեղինակել և խմբագրել է 16 գիրք, մի շարք գիտական և լրագրողական հոդվածներ: Եղել է Երևանի Կովկասյան ինստիտուտի հիմնադիրներից մեկը: 2002թ. նրա վրա կատարվել է մահափորձ, որից հետո տեղափոխվել է Լոնդոն, որտեղ աշխատել է «BBC» հեռուստաընկերության ռուսական բաժնում: Մինչ 2011թ. վարել է «Бибисева» հաղորդաշարը: 2003թ. արժանացել է «Hellman/Hammett» լրագրողական մրցանակի: 2014-15թթ աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես հաղորդավար: 2015թ-ից «ATV» հեռուստաընկերությամբ հեղինակել և վարել է «Անծանոթ Երևան» հաղորդաշարը: 2017-18թթ եղել է Հայաստանի հանրային ռադիոյի գործադիր տնօրենը: