Encyclopedia

ՄԱՐԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ճարտարապետ

Ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ` ՌԴ Դոնի Ռոստով): 1920-22թթ սովորել է Վրուբելի անվան գեղարվեստի դպրոցում: 1928թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ճարտարապետության բաժինը: 1937-51թթ եղել է Երևանի գլխավոր ճարտարապետը, 1951-78թթ` Հայարդնախագիծ ինստիտուտի տնօրենը: 1951թ. ղեկավարել է Երևանի գլխավոր հատակագծի նախագծումը: Կազմել է Հրազդան քաղաքի 1961-63թթ գլխավոր հատակագիծը: 1959-63թթ եղել է ՀԽՍՀ ԳԽ պատգամավոր: Ալեքսանդր Թամանյանիհետ նախագծել է Երևանի մանկական կլինիկական հիվանդանոցը: Նրա նախագծով կառուցվել են` Երևանի «Արմենիա» հյուրանոցը (1956թ.), ՀԱՄԽ-ի և կապ նախարարության համալիրը (1957թ.), Թանգարանների շենք (1950-81թթ), ՀԿԿ կենտկոմի շենքը (1950թ., այժմ` Ազգային Ժողովի շենք), Մատենադարանի շենքը (1957թ.), ՀԽՍՀ ԳԽ շենքը (1958թ., այժմ` ՀՀ նախագահի նստավայր), Մարտիրոս Սարյանիտուն-թանգարանը (1967թ.), Այժմյան Սահմանադրական դատարանի շենքը (1974թ.), Այժմյան Ամերիկյան համալսարանի շենքը (1979թ.), Սոս Սարգսյանի թատրոնի շենքը, Մարգարյանի անվան ծննդատան շենքը, Մանկական հիվանդանոցի շենքը, Հ.Աճառյանիանվան թիվ 72 դպրոցի շենքը, Դերասանների բնակելի շենքը, Բնակելի շենքեր Երևանում` Տերյանի 62, Աբովյանի 31, Բաղրամյանի 20 հասցեներում, Քանաքեռ ՀԷԿ-ի շենքը, Խաչատուր Աբովյանի հուշարձանը, առողջարաններ Հանքավանում, Ջերմուկում, Սևանում, Գագրայում և այլն: 1940թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 1951թ.՝ ԽՍՀՄ Պետական մրցանակի (ՀԿԿ կենտկոմի շենքի համար), 1968թ.՝ Հայաստանի վաստակավոր ճարտարապետի կոչման, 1970թ.` Պետական մրցանակի (Երևանի Հանրապետության հրապարակի ճարտարապետական անսամբլի համար): Եղել է նաև Ռոստով քաղաքի պատվավոր քաղաքացի, Լենին և Պատվո շքանշանակիր: Մահացել է Երևանում: