Encyclopedia

ՄԱՐՏԻՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է 1936թ. մարտի 10-ին, ՀՀ Լոռու մարզի Ծաղկաբեր գյուղում: 1953-58թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1958-61թթ եղել է Լենինգրադի Ի.Ռեպինի անվան գեղարվեստի ակադեմիայի ազատ ունկնդիր: 1976թ-ից Հայաստանի նկարիչների միության անդամ է: Նկարչի խոր ազգային ստեղծագործության մեջ գերիշխում են կերպավորման պայմանական լեզուն և վառ երևակայությունը, զուգորդվում են իրատեսականն ու անրջայինը, այլաբանությունն ու հիպերբոլան: Երփնագրերին բնորոշ են կերպավորման ազատությունը, կենսալի, լուսավոր տրամադրությունը, անսպասելի լուծումները: Ստեղծագործել է գեղանկարի և գրաֆիկայի, կոմպոզիցիոն նկարի, բնանկարի, դիմանկարի, ինչպես նաև գրքի պատկերազարդման ոլորտներում: Մշտապես համագործակցել է «Պիոներ» և «Ծիծեռնակ» մանկական ամսագրերի հետ: Ձևավորել և պատկերազարդել է մի շարք մանկական գրքեր: Նկարաշարեր է ստեղծել հայկական «Սասունցի Դավիթ» էպոսի և Վարդան Այգեկցու բարոյախրատական առակների համար: 1980-90-ական թվականների գործերը միագույն են «խամրած», սակայն թափանցիկ կոլորիտով: Աշխատանքներից են՝ «Նատյուրմորտ» (1961թ., մասնավոր հավաքածու, Մոսկվա), «Հեքիաթ» (1961թ.), «Սայաթ-Նովա» (1963թ.), «Ընկերուհիներ» (1967թ., ԺԱԹ), «Կեսօր» (1968թ., ԺԱԹ), «Զոհաբերություն» (1968թ., ԺԱԹ), «Տղաներ» (1967-70թթ, մասնավոր հավաքածու, Երևան), «Մուտք Երուսաղեմ» (1983թ., Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան), «Իմ սիրելի Արարատը» (1990թ.), «Կնոջ աշխարհը» (1963թ.), «Հանգիստ» (1964թ.), «Առևանգում» (1974թ.) և այլն: Ձևավորել է «Պապն ու շաղգամը» (1963թ.), «Զարմանալի աշուղը» (1967թ.), Հ.Թումանյանի«Գառնիկ ախպեր» (1963թ.) և այլ գրքեր: Մասնակցել է մի շարք ցուցահանդեսների, անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1976թ., 2007թ., 2009թ.), Մոսկվայում (1983թ.), Փարիզում (1994թ.), Լոս Անջելեսում (2005թ.): Աշխատանքները գտնվում են Ժամանակակից արվեստի թանգարանում (Երևան), Հայաստանի ազգային պատկերասրահում (Երևան), Արևելքի ժողովուրդների թանգարանում (Մոսկվա), Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա), Ա.Պուշկինի անվան Կերպարվեստի թանգարանում, Հայաստանի նկարիչների միության և ՀՀ մշակույթի նախարարության ֆոնդերում (Երևան), Հայաստանի և արտերկրի բազմաթիվ մասնավոր հավաքածուներում: 1976թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: