Encyclopedia
ՄԱՔՍ ՄԱՔՍՈՒԴՅԱՆ
Դերասան
Ծնվել է Թուրքիայի Իզմիր քաղաքում: 1893թ-ից բնակվել է Ֆրանսիայում: 1904թ. ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական բաժինը, աշակերտել «Կոմեդի ֆրանսեզի» նշանավոր դերասան Սիլվենին: Տրիպուլեի (Վիկտոր Հյուգոյի «Արքայն զբոսնու») մենախոսության համար արժանացել է ողբերգության առաջին մրցանակին: Դերասանի արվեստին բնորոշ է եղել ողբերգական խաղաոճը, ներքին մեծ թափը, հստակ առոգանությունը, շարժուձևի ներդաշնակությունը, անկեղծ կատարումը, որոնց շնորհիվ էլ ընդունվել է Փարիզի «Օդեոն» ազգային թատրոն, հանդես եկել Մոլիերի «Ագահ», «Տարտյուֆ» և այլ պիեսներում: Այնուհետև խաղացել է Սառա Բեռնարի խմբում` կատարելով գլխավոր դերեր, շրջագայել Եվրոպայում, Ամերիկայում (1911թ.): 1919-49թթ նկարահանվել է մի քանի տասնյակ կինոնկարներում` «Ադրիենա Լեկուվրյոր», «Էլիզաբեթ, Անգլիայի թագուհին» (Սառա Բեռնարի մասնակցությամբ, 1913թ.), «Երկաթե մարդը» (1914թ.), «Սպիտակ գոգնոց» (1917թ.), «Հոգու աչքերը», «Սիրո շատրվանը» (երկուսն էլ` 1924թ.), «Արթնացում» (1925թ.), «Իմ Փարիզը», «Նապոլեոն» (երկուսն էլ` 1927թ.), «Կանաչ թութակ» (1928թ.), «Երեք վալս» (1935թ.), «Հիշողությունները ենթակա չեն վաճառքի» (1948թ.) և այլն: Մասնակցել է հայ մշակույթին նվիրված երեկոներին: Մահացել է Ֆրանսիայի Բուլոն Բիյանկուր քաղաքում: