Encyclopedia
ՄԵԼՔԻՍԵԴԵԿ
Մանրանկարիչ, գրիչ
Եղել է 14-րդ դարի 1-ին կեսի Վասպուրականի մանրանկարչության դպրոցի ներկայացուցիչ։ Հայտնի է մեկ ձեռագրով (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան), որն ընդօրինակվել է 1338թ.։ Ավետարանի «Ծնունդ», «Տյառնընդառաջ», «Հարություն» և «Չորս ավետարանիչ»-ի ինքնատիպ հորինվածքներն ունեն հստակ կառուցվածք, կերպավորված են համարձակ, արտահայտիչ գծանկարով և մաքուր գույների (հիմնականում կապույտ, կանաչ, կարմիր) հնչեղ հարաբերումներով։ Նման գունամտածողությունը եզակի է հայ միջնադարյան արվեստում և նորովի ի հայտ է եկել ինչպես 20-րդ դարի հայկական, այնպես էլ արևմտաեվրոպական գեղանկարչությունում։ Նկարչի ընդգծված անհատականությամբ բնորոշվող ձևաստեղծման և գեղանկարչական սկզբունքները նրա երկերին հաղորդում են հուզական խորը լիցք։