Encyclopedia
Մեսրոպ Աբտոյան
Դերասան
Ծնվել է 1991թ․ մարտի 25-ին, Երևանում։ 1998թ. ընդունվել է Երևանի Ն․Զարյանի անվան թիվ 130 միջնակարգ դպրոցը: 2008թ. ավարտել է Երևանի Ս․Կապուտիկյանի անվան թիվ 145 միջնակարգ դպրոցը։ 2004-08թթ ընդգրկվել է «Շոկոլադ» մանկապատանեկան թատերախմբի ներկայացումներում, խաղացել է մի շարք գլխավոր դերեր։ 2008թ. ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ՝ Արմեն Էլբակյանի արվեստանոց։ 2011թ-ից աշխատում է Երևանի խամաճիկների պետական թատրոնում որպես դերասան։ 2017թ-ից համատեղ աշխատում է նաև Երևանի Գ․Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում որպես դերասան։ Երևանի «Էդգար Էլբակյան» թատրոնում խաղացել է «Հետաքնություն» (Սողոմոն Թեհլերյան), Է.Օլբիի «Ինչո՞ւ ենք հնարել սեր բառը» (Ջերի), Վ․Շեքսպիրի «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո), Զ.Խալափյանի «Տարբեր Նվագներ» (Լիպո), «Կարմի լապտերներ» (Տուտո), Հ.Մաթևոսյանի «Տերը» (Կողբացի տղա), ըստ Հ․Թումանյանի հեքիաթների՝ «Խաղում ենք Թումանյան» (Մեսո), «Ամեն Տարի Նորի Տարի» (Արամիկ), ըստ էդգար էլբակյանի գրքի՝ «Գծից այն կողմ» (Տղամարդ): Երևանի Գ․Սունդուկյանի անվան ազգաին ակադեմիական թատրոնում կերտել է մի շարք դերեր, որոնցից են՝ Գոնզակ (Ֆ․Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը»), Արսեն (Հ.Բեգլարյանի «Արծվաբույն»), Քրիստոֆ («Սարցե սիրտը»), Բաղդասար («Սասնա ծռեր»), Դարչո (Գ.Սունդուկյանի «Պեպո»), Բիլլի Բիբիթ (Կ.Կիզի «Թռիչք կկվի բնի վրայով»), Պատմիչ (Հ.Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ»), Օրփեոս (Ս.Ռուլի «Էվրիդիկե»), Պատմիչ (Բ.Բրեխտի «Արթուրո Ուիի կարիերան, որը պետք է կանխվեր»), Արքայազն («Մատնաչափիկը»): Երևանի խամաճիկների պետական թատրոնում խաղացել է Մ․Տվենի «Թոմ Սոյերի արկածները» (Թոմ Սոյեր), Ա․Հոֆմանի «Մարդուկ-Ջարդուկ» (Մարդուկ-Ջարդուկ), Մ․Մետեռլինգի «Կապույտ թռչուն» (Միթիլ), Պ․Թրևվերսի «Մերի Փոպինս» (Քեռի), Լ․Քերոլի «Ալիսան հրաշքների աշխհարում» (Թռթուռ), Հ․Թումանյանի «Բախտի անիվը» (Ղազար), Գրիմ եղբայրների «Հենզելն ու Գրետելը» (Հենզել), Լ․Աստրիդի «Մանչուկը և Կառլսոնը» (Մանչուկ), «Գորտ արքայազնը» (Արքայազն), «Համեցեք Լապլանդիա» (Չար Մոխ), Ա․Տոլստոյի «Բուրատինոի» (Պիերո), Հ․Ք․Անդերսենի «Մատնաչափիկը» (Ծիծեռնակ ու Գորտ), Հ․Թումանյանի «Շունն ու կատուն» (Տղա), ըստ Աստվածաշնչի «Աստծո գառնուկը» (Պատմիչ), Ն.Սահակյանի «Քաչալ ոզնին» (Ծիծեռնակ), «Գտնված երազը» (Ծերուկ): Դերեր է կերտել այլ թատերախմբերում, հեռուստատեսությունում՝ ըստ Ղ.Աղայանի հեքիաթի «Անահիտ» (Վաչագան), «Երևան պարկի հեքիաթը» (Յան), «3 կյանք» (Արեգ), «Հին արքաներ» (Հայկ) «Սահմանին 2»: 2016թ. արժանացել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրի։