Encyclopedia
ՄԵՍՐՈՊ ԱՇՃՅԱՆ
Եկեղեցական, մշակութային գործիչ
Ծնվել է Բեյրութում։ 1961թ. ավարտել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Դպրեվանքը (Անթիլիաս)։ 1962թ. ուսանել է Շվեյցարիայում, 1970թ.՝ ԱՄՆ-ի Նյու Ջերսիի Բրինսթոնի աստվածաբանական համալսարանում։ 1963թ. ձեռնադրվել է վարդապետ, 1977թ.՝ եպիսկոպոս։ 1964-70թթ դասավանդել է Անթիլիասում ու Հալեպում, եղել Դպրեվանքի տեսուչ և Բեյրութի ազգային Մարտիկյան վարժարանի տնօրենը, 1977թ.՝ Կիլիկո կաթողիկոսության Սպահանի (Նոր Ջուղա), 1978-98թթ՝ Հյուսիսային Ամերիկայի Արևելյան նահանգների և Կանադայի թեմերի առաջնորդը: 1978թ-ից լույս է ընծայել «Աութփչ» (անգլերեն) ամսաթերթը։ 1993թ. նրա ջանքերով ստեղծվել է առաջնորդարանի հիմնադրամը։ 1992թ-ից եղել է «Մեծն Ներսես» բարեգործական և «Արամ Մանուկյան» մշակութային ու հասարակական կազմակերպությունների նախագահը։ 1990թ. Լորենց Առուշանյանի հետ ստեղծել է «Վարարակն» հիմնադրամը և Արցախ առաքել սննդամթերք, վառելանյութ, դեղորայք, նյութական և դրամական օգնություն ցույց տվել շրջափակման մեջ գտնվող արցախցիներին, զոհված ազատամարտիկների ընտանիքներին։ 1996-2000թթ Սբ. Էջմիածնում վարել է Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակման 1700-ամյակի գրասենյակի տնօրենի պաշտոնը։ 2001թ-ից եղել է «Մուղնի» հրատարակչության հիմնադիր-տնօրենը և ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր։ 1984թ. ստացել է Կարինթիայի ասպետական ընկերության հոգևոր խորհրդատուի Գևուզի մեծ շղթան: Հեղինակել է հայերեն և անգլերեն լեզուներով աստվածաբանական, հայագիտական, բարոյագիտական գրական և հրապարակախոսական ուսումնասիրություններ։ Հրատարակվել են նրա «Կեանքի և հաւատքի էջեր» (1993թ.), «Հանդիպումներ» (1993թ.), «Էջեր հայ եկեղեցւոյ պատմութենէն» (1994թ.), «Armenian Church Patristic and other Essays» (1994թ.), «The Catholicosi of Etchmiadzin» (1995թ.), «Լուսաւորչի լոյս նշխարները» (2000թ.), «Պահն ու յաւերժութիւնը» (2002թ.), «Արագահաս Սուրբ Սարգիս» (2002թ.) աշխատությունները: Մահացել է Նյու Յորքում, ամփոփվել է Լիբանանի Անթիլիաս քաղաքում: 2003թ. Մուղնիի Ազատության խճուղին վերանվանվել է Մեսրոպ արքեպիսկոպոս Աշճյանի անունով: