Encyclopedia

ՄԵՍՐՈՊ ՍՄԲԱՏՅԱՆՑ

Բանասեր, պատմաբան, եկեղեցական գործիչ

Ծնվել է Նախիջևանի գավառի Փորադաշտ գյուղում (այժմ՝ Ադրբեջանում): 1847-50թթ սովորել է Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում։ 1865թ. շրջել է Ատրպատականի հայաբնակ գյուղերը և գրի առել դրանց վիճակը։ 1866թ., դառնալով Տաթևի վանքի վանահայր, կազմել է պատմիչ Ստեփանոս Օրբելյանի «Պատմութիւն նահանգին Սիսական» երկի անվանացանկը, վանքում պահվող գրչագրերի ձեռագրացուցակը և վանահայրերի համառոտ գավազանագիրքը։ Նախիջևանի թեմի փոխանորդ եղած ժամանակ (1867թ.) կազմել է այդ գավառի 88 հայաբնակ գյուղերի ցուցակը։ 1868թ. կարգվելով Երևանի թեմի փոխանորդ, բարեկարգել է տեղի Թեմական դպրոցը։ 1872թ. ձեռնադրվել է եպիսկոպոս, 1888թ. ստացել արքեպիսկոպոսի աստիճան։ 1870-87թթ եղել է Էջմիածնի սինոդի անդամ։ 1886թ. վարել է Գևորգյան ճեմարանի վերատեսչի, 1887-95թթ՝ Շամախիի, Բաքվի և Անդրկասպյան թեմի առաջնորդի, 1895թ.՝ Ամենայն Հայոց կաթողիկոսության տեղապահի պաշտոնները։ Երնջակի Սբ. Կարապետ վանքի վանահայր եղած տարիներին (1897-1907թթ) գրել է «Նկարագիր Սուրբ Կարապետի Վանից Երնջայայ և շրջակայից նորա» (1904թ.) աշխատությունը։ Հայաստանի տարբեր վայրերից (Արմավիր, Ցոլակերտ, Երվանդակերտ, Էլառ, Փանիկ, Շահրիար և այլն) հավաքել է ուրարտական մի քանի տասնյակ արձանագրություններ, նմանահանել և հրապարակել «Ճռաքաղ», «Համբավաբեր Ռուսիո», «Բազմավեպ», Էջմիածնի «Արարատ» և այլ պարբերականներում։ Հետագայում ուրարտական արձանագրությունների իր հայտնաբերումներն ամփոփել է «Բևեռաձև արձանագրութիւնք Արարատեան նահանգի, 1862-1910թթ)» ժողովածուում (Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարան)։ 1895թ. այն թարգմանվել և հրատարակվել է ռուսերեն։ 1892թ. ընտրվել է Մոսկվայի կայսերական հնագիտական ընկերության անդամ: Արժեքավոր են նաև նրա պատմատեղագիտական բնույթի գործերը, որոնք առատ նյութ են պարունակում նկարագրած բնակավայրերի վիճակի, պատմության, աշխարհագրության, ազգագրության, եկեղեցիների, վանքերի, մատուռների, արձանագրությունների և ձեռագիր հիշատակարանների վերաբերյալ։ Կազմել է 1800թ-ից մինչև իր օրերն ընդգրկող «Ժամանակագրութիւն», որն անտիպ է։ Մահացել է Երուսաղեմում: