Encyclopedia
ՄԵՐԶԱ ԳՅՈՒԼԱ
Հայագետ
Ծնվել է Ռումինիայի Կլուժ քաղաքում: Սովորել է Կլուժի և Վիեննայի համալսարաններում, ստացել բժշկական, ապա՝ տնտեսագիտական կրթություն։ Բազմիցս այցելել է Վենետիկի Մխիթարյաններին, որտեղ զբաղվել է հայագիտությամբ։ Աշխատակցել է Գեռլայի «Արմենիա» հունգարական, Բուխարեստի «Արարատ» ռումինական հայագիտական ամսագրերին, խմբագրել «Էրդեյ» հունգարական թերթը։ Մեծ ջանքեր է գործադրել Տրանսիլվանիայի հայկական եպիսկոպոսությունը վերականգնելու (1930թ.) համար։ Եղել է Կլուժի Ազգագրական թանգարանի հիմնադիրներից և առաջին ղեկավարներից։ Հրատարակել է բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հոդվածներ, որոնք մեծ նշանակություն են ունեցել հունգարահայերի ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու, հունգարացիներին հայ մշակույթին և պատմությանը ծանոթացնելու գործում։ Առանձին գրքերով հրատարակվել են նրա հունգարերեն «Հայ եպիսկոպոսությունը» (1896թ.), «Տրանսիլվանիայի հայերի ապագան» (1896թ.), «Հայկական խաչը» (1903թ.), «Հայերի Տրանսիլվանիա գաղթելու պատմություն» (1913թ.) և այլ աշխատություններ։ Գրել է նաև բանաստեղծություններ։ Հունգարերեն է թարգմանել Միքայել Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։ Նրա արխիվը պահվում է Կլուժ-Նապոկայի պետական արխիվում և Սբ. Անդրեաս եկեղեցում։ Մահացել է Ռումինիայի Կլուժ քաղաքում: