Encyclopedia

ՄԻՆԱՍ

Ճարտարապետ

1248թ. կառուցել է Հաղարծինի վանքի (այժմ՝ ՀՀ Տավուշի մարզում) սեղանատունը, որի շինարարական արձանագրությունը շենքի հարավային մուտքի շրջակալին է։ Ճարտարապետի անունը փորագրված է սեղանատան արևմտյան երդիկի հյուսիս-արևելյան անկյունում, իսկ անվանատառը՝ շենքի երեսապատման քարերի վրա։ Հաղարծինի սեղանատունը (ինչպես և նույն դարի Հաղպատի սեղանատունը) ունի ինքնատիպ, միայն Հայաստանում հանդիպող, ժողովրդական բնակելի տան ձևերից բխող հորինվածք, այն հայկական շինարվեստի լավագույն ստեղծագործություններից է, և նրա հեղինակը իրավամբ դասվում է միջնադարյան հայ ականավոր ճարտարապետների շարքը։