Encyclopedia

ՄԻՆԱՍ

Գեղանկարիչ

Ծնվել է Նոր Ջուղայում։ Գեղարվեստական կրթություն ստացել է Հալեպում։ Մերժելով Սեֆի 1-ին շահի պալատական նկարիչ դառնալու հրավերը՝ ստեղծագործել է հայրենի քաղաքում։ Ձևավորել է ապարանքներ (պահպանվել են հատվածներ)։ Հեռանալով մանրանկարչության դասական սկզբունքներից՝ մեծ տեղ է հատկացրել բուսական նախշազարդերով հարուստ մոտիվներին, որոնք ընդգրկել են կենցաղային տեսարաններ։ Նրա բնանկարներն ու նատյուրմորտները, որոնք այդ ժանրերի առաջին օրինակներն էին հայ իրականությունում, արևելյան արվեստի շքեղության կնիքն ունեն։ Ժանրային սահմանազատումները, հաստոցային նկարչության սկզբունքները նրա ստեղծագործություն են մուտք գործել եվրոպական արվեստից և ստացել տեղական գունա-պլաստիկական արտահայտչականություն։ Նկարչի ստեղծագործությունում զգալի տեղ է գրավում դիմանկարը։ Պահպանվել են Ոսկան և Հակոբջան Վելիջանյանների դիմանկարները (Նոր Ջուղա, Ամենափրկիչ վանքի թանգարան), որոնք աչքի են ընկնում հոգեվիճակների զուսպ արտահայտչականությամբ և գունապատկերի դեկորատիվությամբ։ Նկարազարդել է նաև գրքեր։ Նոր Ջուղայում արվեստանոց և աշակերտներ է ունեցել, որոնց հետ որմնանկարներ է կատարել տեղի մի շարք եկեղեցիներում։ Աշխատանքներ է կատարել նաև Սպահանի պալատներում և ապարանքներում։ Մահացել է Նոր Ջուղայում: