Encyclopedia
ՄԻՔԱՅԵԼ ԱԲԱՋՅԱՆՑ
Արձակագիր, թարգմանիչ
Ծնվել է 1970թ. ապրիլի 4-ին, Երևանում: Ավարտել է Երևանի անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտը: Որպես խմբագիր աշխատում է «Նոր-Դար» ամսագրում: Նրա պատմվածքներն ու թարգմանությունները տպագրվել են գրական մամուլում: Կատարել է թարգմանություններ ժամանակակից հայ գրականությունից: Հրատարակվել են նրա «Ճերմակ աշտարակ» 2002թ., «Դիմանկար» 2010թ. գրքերը: Պատմվածքները թարգմանվել են հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով: 1999թ. «Ճերմակ զրահներ» պատմվածքի համար արժանացել է Գրողների միջազգային ՊԷՆ ընկերակցության գրական մրցանակին: 2004թ. Ռուսաստանում արժանացել է «Ողջ արքայական շքախումբը» (համացանցային) մրցանակաբաշխության մրցանակին, իսկ «Ճերմակ աշտարակներ» ժողովածուի համար` Արտակ Համբարձումյանի անվան մրցանակի: Գրողների միջազգային ՊԷՆ ընկերակցության, 2003թ-ից Հայաստանի գրողների միության անդամ է: