Encyclopedia
ՄՀԵՐ ՄԱՆՍՈՒՐՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում: Եղել է կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի և օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանի եղբայրը: 1947թ. ընտանիքով տեղափոխվել է Հայաստան, իսկ 1950թ-ից հաստատվել է Երևանում: 1969-75թթ սովորել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1979թ-ից բնակվել է Ֆրանսիայում: 2013թ-ից նկարչի աշխատանքները մշտապես ցուցադրվել են «Արամե» պատկերասրահում: Հայտնի ստեղծագործություններից են՝ «Նատյուրմորտ», «Կոմպոզիցիա-2» և այլն: Մասնակցել է մի շարք խմբակային ցուցահանդեսների (Երևան, Ռիգա, Վիլնյուս, Տալին, Փարիզ): Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Ֆրանսիայում (1991թ.), Երևանում (2009թ., 2013թ.): Նրա աշխատանքները պահվում են Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, Մոսկվայի կրթության նախարարությունում, տարբեր անհատական հավաքածուներում (Հայաստան, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա, Ավստրալիա, ԱՄՆ, Ռուսաստան և այլուր): Մահացել է Ֆրանսիայի Գոնես քաղաքում: