Encyclopedia

ՄՈՐԻՍ ՍԱՐԿԻՍՈՎ

Քանդակագործ

Ծնվել է Թիֆլիսում: 1885թ. ընտանիքի հետ տեղափոխվել է Շվեյցարիա։ 1901-04թթ սովորել է Ժնևի Գեղեցիկ արվեստների դպրոցում։ Նրա գործերը ցուցադրվել են 1914թ-ից՝ Փարիզում, Ժնևում, Բեռնում, Ցյուրիխում և այլուր։ Իբրև դիմաքանդակի ճանաչված վարպետ հրավիրվել է դասավանդելու Ժնևի Արվեստի դպրոցում։ Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Ժնևի Ռաթ թանգարանում և Մոոզ պատկերասրահում (1914-28թթ), Ցյուրիխի արվեստի թանգարանում (1931թ.)։ Ստեղծել է դիմաքանդակներ («Պրոֆեսոր Ռաուլ Պիկտետ», «Կարդինալ Մերմիլիյո», «Ժան Ժակ Մոնիե») և կոմպոզիցիոն աշխատանքներ («Մահ», «Հուսալքում», «Իփիգենիա»), որոնց ներհատուկ է կյանքի հանդեպ ունեցած զգայուն, խոհական վերաբերմունքը։ Նրա «Հանճարի հովանավորը» բարձրաքանդակը (1921թ.) զարդարում է Ժնևի Աշխատանքի միջագգային պալատի ճակատը։ Մահացել է Ֆրանսիայի Տեզե քաղաքում: