Encyclopedia
ՅՈՒՐԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է Երևանում: 1969-73թթ սովորել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում: 1985թ-ից եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ: Ստեղծագործություններից են՝ «Զրույց» (1986թ., ՀԱՊ), «Լույսն Արարատից» (1987թ., ՀԱՊ), «Կտիտորական կոմպոզիցիա» (1987թ.), «Խաչելություն» (1988թ., ԺԱԹ, Երևան), «Հին պարտեզ» (1988թ., ՀԱՊ), «Եղիցի անունը քո հայ ժողովուրդ» (1989թ., ՀԱՊ), «Եղեռնական» (նվիրված Հայոց Ցեղասպանության 75-ամյակին, ՀԱՊ), «Էմմանուել» (1991թ., ՀԱՊ), «Շտոկերտ» (ֆիրմայի ժամանակակից արվեստի թանգարան, Մյունխեն, 6 գեղանկար) և այլն: 2012թ. մասնակցել է Պեկինի համաշխարհային բիենալեին: Նկարներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում, ԱՄՆ-ի, Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Գերմանիայի, Ճապոնիայի և Իրանի հավաքածուներում: 1983թ-ից մասնակցել է մի շարք խբակային ցուցահանդեսների Հայաստանում և աշխարհի մի շարք քաղաքներում: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1994թ., 2000թ.): Մահացել է Երևանում: