Encyclopedia
ՅՈՒՐԻ ԻԳԻԹԽԱՆՅԱՆ
Դերասան
Ծնվել է 1984թ. փետրվարի 12-ին, Երևանում: 2000թ. ավարտել է Երևանի Ն.Գոգոլի անվան թիվ 35 միջնակարգ դպրոցը, 2004թ.` Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը: 2004-13թթ աշխատել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում` որպես դերասան: Կերտել է բազմաթիվ կերպարներ մի շարք ներկայացումներում` Ն.Գոգոլի «Ռևիզոր» (Զեմլյաննիկ), Ա.Ցագարելիի «Խանումա» (Տիմոտե), Ա.Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» (Մոլչալին), Յ.Պոլյակովի «Համադասարանցիներ» (Չերմետ), Կավոզիի «Ֆելդֆեբել Բաթերֆլայ» (Ֆելդֆեբել), Բրիկերի և Լասեգի «Ախ, այդ ֆրանսիական հնարքները» (Ֆրենկ) և այլն:: 2007թ-ից մասնակցել է հայկական հեռուստատեսությամբ ցուցադրվող սերիալների նկարահանումներին: Նկարահանվել է «Աշնանային ծիրան» (2007թ.), «Երեք ընկեր» (2009թ.), «Մոխրաման» (2011թ.), «Ջուրը գնում է ավազը մնում» (2011թ.), «Հանի Մանի» (2015թ.) գեղարվեստական ֆիլմերում, «Տնփեսա» (2015թ.) հեռուստանախագծում: Համագործակցել է բեմադրիչ Վահե Շահվերդյանի հետ` խաղալով «Մեկ ամիս գյուղում» (Իսլաև) ներկայացման մեջ, որը հետագայում դարձել է մոնոներկայացում: Խաղացել է նաև Գ.Սլուցկիի «Վեց կերակրատեսակ մեկ հավից» պիեսում: 2011թ. ՀԹԳՄ «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխության ժամանակ արժանացել է «Լավագույն երիտասարդ դերասան» մրցանակին` «Ֆելդֆեբել բատերֆլայ» ներկայացման մեջ Ֆիլիպպոյի դերակատարման համար: 2019թ. եղել է Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնակատարը: