Encyclopedia

ՇԱՀԵՆ ՇԱՀԻՆՅԱՆ

Ջութակահար

Ծնվել է 1963թ. նոյեմբերի 5-ին, Երևանում: 1970թ. ընդունվել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոց: 1986թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Հ.Բոգդանյանի ջութակի դասարանը, ապա՝ ասպիրանտուրան: 1982-89թթ աշխատաել է ԵՊԿ-ի օպերային ստուդիայի նվագախմբում, որպես առաջին ջութակահար` հետագայում դառնալով առաջին ջութակահարների կոնցերտմայստեր: 1984թ-ից աշխատել է Հայաստանի ռադիոյի և հեռուստատեսության, 1986թ-ից՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբերում, 1991թ-ից՝ Հայաստանի կամերային նվագախմբում, որպես առաջին ջութակահար: 1991թ-ից եղել է ԵՊԿ-ի օպերային ստուդիայի տնօրենը: 1993թ-ից լարային քառյակի կազմում, որպես առաջին ջութակ, մեկնել է հյուրախաղերի Պորտուգալիա: 2001թ. հանդես գալով որպես մենակատար, սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ է ունեցել Երևանի «Արամ Խաչատրյան» համերգասրահում: 2002թ. դաշնամուրային տրիոյի կազմով համերգներով հանդես է եկել Պորտուգալիայի և Իսպանիայի մի շարք քաղաքներում: Նույն թվականին մենահամերգով հանդես է եկել Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: 2006-08թթ եղել է Ա.Խաչատրյանի անվան լարային քառյակի առաջին ջութակահար: 2007թ. եղել է Իտալիայում կայացած «Rօvero D’Oro» միջազգային մրցույթի ժյուրիի անդամ, ապա հանդես է եկել մենահամերգով Խորվաթիայում: 2007թ. արժանացել է Խորվաթիայի երաժշտական ակադեմիայի պատվավոր պրոֆեսորի կոչման: 2008թ. Մինսկում և 2009թ. Երևանում կայացած ԱՊՀ երկրների «Դելֆյան խաղեր» միջազգային մրցույթում հանդես է եկել որպես ժյուրիի անդամ, իսկ Գյումրիում կայացած «Վերածնունդ» երիտասարդ կատարողների միջազգային մրցույթ-փառատոնում՝ ժյուրիի նախագահ: 1988թ-ից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի կամերային անսամբլի և մասնագիտական լարային ամբիոններում, 2003թ-ից եղել ֆակուլտետի դեկանի տեղակալը, 2008-11թթ՝ ԵՊԿ-ի ուսումնական գծով պրոռեկտորը, 2011-18թթ՝ ռեկտորը (2008թ-ից՝ դոցենտ, 2011թ-ից՝ պրոֆեսոր): 2017թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: