Encyclopedia

ՇՈՒՇԱՆԻԿ ՆԱԶԱՐՅԱՆ

Բանասեր, գրականագետ

Ծնվել է Վաղարշապատում (Էջմիածին): Ավարտել է Երևանի պետական համալսարանի լեզվագիտական ֆակուլտետի գրական բաժինը։ Ավարտել է նաև ԵՊՀ ասպիրանտուրան։ 1946թ-ից մինչև կյանքի վերջին տարիները, ավելի քան 50 տարի եղել է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանի աշխատակից՝ սկզբում որպես գիտնական քարտուղար, ապա ավագ գիտական աշխատակից։ 1952թ. պաշտպանել է թեկնածուական, իսկ 1972թ.՝ դոկտորական ատենախոսություն «Պետրոս Ղափանցի» թեմայով։ Այդ տարիներին Հայաստանի ու սփյուռքի գիտական պարբերականներում («Բանբեր Մատենադարանի», «Պատմաբանասիրական հանդես», «Լրաբեր հասարակական գիտությունների», «Բազմավեպ») տպագրել է հայ մատենագրության տարբեր հարցերին նվիրված գիտական հոդվածներ։ Ասատուր Մնացականյանի հետ համատեղ ուսումնասիրել և լույս է ընծայել միջնադարի հայտնի բանաստեղծ Բաղտասար Դպիրի «Տաղիկներ սիրո և կարոտանաց», Նաղաշ Հովնաթանիբանաստեղծությունների ժողովածուն։ Հեղինակել է մեկ տասնյակից ավելի մենագրություններ և ավելի քան 80 գիտական հոդվածներ: 1984թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: