Encyclopedia
ՊԵՏՐՈՍ ԱՐԱԳՈՆԱՑԻ
Փիլիսոփա, աստվածաբան, մշակութային գործիչ
Եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային-գաղափարական շարժման գործիչ, փիլիսոփա և աստվածաբան, դոմինիկյան քարոզիչ, Թովմա Աքվինացու փիլիսոփայության հետնորդ։ 1318թ. Բարդուղիմեոս Բոլոնիացու և Հովհան Անգլիացու հետ Հռոմի պապ Հովհաննես 22-րդը ուղարկել է Արևելք՝ հայերի մեջ կաթոլիկություն տարածելու նպատակով։ Սկզբնապես հաստատվել է Մարաղայի նորաստեղծ դոմինիկյան վանքում, ծավալել գիտական և ուսուցչական աշխատանք։ 1330թ. Հովհաննես Քռնեցու հրավերով Բարդուղիմեոս Բոլոնիացու հետ տեղափոխվել է Քռնայի վանք, տիրապետել է հայերենին և մինչև կյանքի վերջը զբաղվել գիտական և քարոզչական գործունեությամբ։ Գրել է փիլիսոփայական մեկնողական աշխատություններ՝ «Համառօտ վերլուծութիւն Ստորոգութեանցն Արիստոտելի», «Վերլուծութիւն ի վերայ գրոցն, որ կոչի Պերիարմենիաս», «Համառօտ հաւաքումն վերլուծութեան Վեցից սկզբանց գրոց Ջիլբերտոսի Պոռետացւոյ» և այլն, որոնք իր իսկ մասնակցությամբ լատիներենից հայերենի է թարգմանել Հակոբ Քռնեցին։ Վերջինիս հետ հայերենի է թարգմանել Թովմա Աքվինացու, Ժիլբեր Պոռետացու, Հուգո Ռիպելինի և արևմտաեվրոպական փիլիսոփայական ու աստվածաբանական այլ երկեր։ Եղել է ուշ սխոլաստիկայի ներկայացուցիչ։ Ունիվերսալիաների խնդիրը լուծել է Թովմա Աքվինացու «չափավոր» ռեալիզմի դիրքերից, քննադատել Պլատոնի և նրան հետևող «ծայրահեղ» ռեալիստների ուսմունքը։ Տրամաբանության և իմացաբանության հարցերում հետևել է Արիստոտելին, նրա հայացքները մեկնաբանել սենսուալիզմի և ուշ սխոլաստիկայի թոմիստական հոսանքի դիրքերից։ Շոշափելի հետք է թողել հայ փիլիսոփայական մտքի պատմության մեջ: Նրա երկերը բազմիցս ընդօրինակել են Տաթևի դպրոցի գործիչները, ազդել Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքների ձևավորման վրա։ Նրա գիտական գործունեությունը նպաստել է Հայաստանի և միջնադարյան Եվրոպայի մշակութային-գիտական կապերի խորացմանը, մինչդեռ քարոզչական աշխատանքը (ինչպես և մյուս կաթոլիկ քարոզիչների գործունեությունը), ծառայելով ունիթոռական շարժման նպատակներին, և չտալով որևէ հասարակական-քաղաքական օգուտ, սրել է դավանաբանական վեճերը, խարխլել Արևելյան Հայաստանի ազգային-եկեղեցական միասնությունը։ Նրա աշխատությունները պահպանվել են միայն հայերեն, ձեռագրերի մեծ մասը գտնվում է Երևանի Մ.Մաշտոցի անվան Մատենադարանում։