Encyclopedia
ՊԵՏՐՈՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Բառարանագիր
Ծնվել է Կոստանդնուպոլսում: Հայտնի է եղել նաև Զեքի անունով: Կրթությունն ստացել է ծննդավայրի Պերպերյան վարժարանում։ Ավարտվելուց հետո նվիրվել է մանկավարժական աշխատանքի։ Երկար տարիներ պաշտոնավարել է Կ.Պոլսի հայկական դպրոցներում որպես թուրքերենի ուսուցիչ։ Սկյուտարում իր անունով բացել է Կարապետյան վարժարանը, որտեղ սովորել են բազմաթիվ աշակերտներ։ Պոլսահայ մամուլում տպագրվել է հոդվածներ։ Կ.Պոլսի դպրոցներում դասավանդել է նաև պարսկերեն, արաբերեն, օսմանյան մատենագիտություն: Առանձին գրքով լույս տեսած աշխատություններից են՝ «Մեծ բառարան օսմաներէն հայերէն» (Կ.Պոլիս, 1912թ., պարունակում է մոտ 50.000 բառ և արտահայտություն) և «Մեծ բառարան հայերէնէ օսմաներէն» (1907թ., Կ.Պոլիս)։ 1935թ. Կ.Պոլսում լույս է տեսել նրա մի այլ աշխատությունը՝ «Հնադարյան հիշատակարան Սամաթիո Ս. Գևորգ եկեղեցվո», պարունակում է փաստական հարուստ նյութ՝ Կ.Պոլսի հայ գաղութի սկզբնավորման վերաբերյալ։ Մահացել է Ստամբուլում: