Encyclopedia

ՊԵՏՐՈՍ ՄԱԼԱՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է Բաքվում: 1945թ. ավարտել է Բաքվի գեղարվեստի ուսումնարանը, 1951թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը, որտեղ սովորել է Բաբկեն Քոլոզյանի, Գաբրիել Գյուրջյանի, Արա Բեքարյանի, Վռամշապուհ Շաքարյանիարվեստանոցներում: 1945-47թթ սովորել Լենինգրադի գեղարվեստի ակադեմիայում` Ֆոգելի, Օստրովի, Օցսիանիկովի արվեստանոցնրում: 1960-92թթ դասավանդել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտում: Ստեղծագործել է երփնագրի, հաստոցային և գրքի գրաֆիկայի բնագավառներում: Ուշագրավ են նկարչի ջրաներկ և գծանկար գործերի շարքերը` «Հայաստան» (1975թ.), «Ժամանակակից աշխատանքային թեմա» (1978թ.), կոմպոզիցիոն-դիմանկարչական` «Արփա-Սևանի շինարարները» (1966թ.), «Երևանի մետրոպոլիտենի շինարարները» (1986թ.) և այլն: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում (1967թ., 1973թ.), Վարշավայում (1974թ.), Կիևում (1981թ.), Սոֆիայում (1983թ.) և այլուր: 1970թ. դարձել է խորհրդային արվեստագետների «Խուդսովետ» միության անդամ, որտեղ ներկայացրել է Հայաստանը: 1983թ. արժաացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է Թել Ավիվում, թաղված է Էյնաթ Կիբուցիում` Ռոշ-հա-Այինի մոտ: