Encyclopedia

ՋՈՒԼԻԵՏ ԳԱԼՍՏՅԱՆ

Օպերային երգչուհի

Ծնվել է 1971թ. դեկտեմբերի 20-ին, Երևանում: Շեփորահար Միքայել Խաչատրյանի և դաշնակահար, օպերային երգչուհի Մարիաննա Հարությունյանի թոռն է, բալետի արտիստ Վիլեն Գալստյանի դուստրը: 1978-89թթ սովորել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում: 1995թ. ավարտել է Երևան Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դաշնամուրային (Ռոզա Թանդիլյանի դասարան) և վոկալ բաժինները: 1996թ-ից, որպես հրավիրված մեներգչուհի, հանդես է գալիս Տորինոյի «Տեատրո Ռեջիո», Վենետիկի «Ֆենիչե», Ժնևի Մեծ թատրոն, Փարիզի Օպերա Բաստիլ, Լոնդոնի «Քովենէ Գարդեն», Ցյուրիխի «Օթերնհաուս» և այլ նշանավոր օպերային թատրոններում: Հանդես է եկել հետևյալ օպերաներում` Պուչիննիի «Բոհեմ» (Միմի), Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնություն» (Սուսաննա), «Դոն Ժուան» (Ցերլինա), Հենդելի «Քսերքսես» (Ատլանտա), «Թեոդորա» (Իրեն), Վագների «Պարսիֆալ» (Աղջիկ-ծաղիկ), Լեոնկավալոյի «Պայացներ» (Նեդդա), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Տատյանա) և այլն: 1995թ. Հունաստանում արժանացել է Մարիա Կալլասի մրցույթի 3-րդ մրցանակին, Իտալիայում` Վիոտիի 1-ին մրցանակին, Իսպանիայում` Խուլիան Գայարի 2-րդ մրցանակին: Մասնակցել է միջազգային փառատոների Զալցբուրգում (Ավստրիա), Բերգենում (Նորվեգիա), Լինում, Փարիզում, Նյու Յորքում և այլ քաղաքներում: Համագործակցել է նշանավոր դիրիժորներ Վ.Սպիվակովի, Վ.Քրիստիի, Մ.Պլասսոնի, Ն.Հարնոնկուրտի, Է.Պիդոյի և այլոց հետ: Դարձել է մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր: Բազմիցս հանդես է եկել համերգներով Հայաստանում: Բնակվում է Ժնևում: