Encyclopedia
ՌԵՅՆԿԱՐՆԱՑԻԱ
Երաժշտական խումբ
Հիմնադրվել է 2001թ., Ռոլանդ Գասպարյանի կողմից: Տարիների ընթացքում փոխվել են խմբի անդամները: Խումբը համարվում է առաջին ռեգգի կատարողը, ով տարածել է ոճը և մեծ հայկական լսարան հավաքել: Խմբի անդամներ են եղել կիթառահար Արթուր Մարգարյանը, բաս-կիթառահար Էդգար Սահակյանը, դաշնակահար Կարեն Մամիկոնյանը, թմբկահար Մառեկ Զաբորսկին, շեփորահարներ Հայկ Ղազարյանը, Տիգրան Սուչյանը, տրոմբոնահար Վահրամ Դավթյանը, սաքսոֆոնահար Խաչատուր Խաչատրյանը և այլք: 2007թ. թողարկել է առաջին հայկական ռեգգի ձայնասկավառակը` «Ջանֆիդայից Ջամայկա 60կմ» և նկարահանել առաջին տեսահոլովակը` «Ջան Ռաստաման»: Մասնակցել է բազմաթիվ համերգների Հայաստանում ու արտերկրում: Մենահամերգներ է ունեցել երևանյան մի շարք ակումբներում: Թողարկել է նաև «Մի գդալ սեր» (2010թ.), «Աղ ու հաց» (2013թ.), «Սպիտակ» (2014թ.), «Ջուր (H2o)» (2022թ.) ձայնասկավառակները: Երգացանկից հայտնի են «Էլի լավա», «Մի գդալ սեր», «Սիրունիկ ես», «Սեր», «Յար արի», «Երևան», «Սիրուս կսպասեմ», «Ով սիրուն, սիրուն» և այլ երգեր: Արժանացել է բազմաթիվ մրցանակների՝ «Ռադիո Վան» ռադիոկայանի «Տարվա լավագույն երգ» (2008թ., «Էլի լավա»), «Տարվա լավագույն հիթ» (2009թ., 2010թ., 2011թ., 2012թ.), «Տարվա լավագույն խումբ» (2012թ., 2013թ.), Լոս Անջելեսի հայկական երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն ալտերնատիվ ալբոմ» (2009թ., «Մի գդալ սեր»), Մոսկվայի հայկական երաժշտական ամենամյա մրցանակաբաշխության «Տարվա հիթ» (2010թ., 2012թ.), «Տարվա լավագույն խումբ» (2012թ.), «Դար 21» հեռուստաընկերության «Տարվա լավագույն խումբ» (2014թ.) և այլն: Նկարահանել է ավելի քան 10 տեսահոլովակ: