Encyclopedia
ՌՈՒԲԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի Փ.Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը, 1965թ.` Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Գործերին բնորոշ են հստակ գիծը, հագեցած գույնը` «Ճոճանակ» (1974թ.), «Վերածնունդ» (1988թ.), «Անդորր» (1993թ.), «Երկնային ֆանտազիա» (1995թ.), «Վարդագույն երազներ» (2001թ.) և այլն: Հեղինակել է նաև գրքի ձևավորումներ: Անհատական ցուցահանդեսներով հանդես է եկել Երևանում (1979թ.), Փարիզում (1992թ.), Լոս Անջելեսում (1995-97թթ) և այլուր: Գործերից պահվում են Ստաժիցեի (Բուլղարիա), Կլայպեդայի (Լիտվա), Ջերմուկի պատկերասրահներում, Մոսկվայի Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարանում: Եղել է Հայաստանի նկարիչների միության անդամ։ 1990թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր նկարչի կոչման: Մահացել է ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում։