Encyclopedia

ՌՈՒԶԱՆՆԱ ՄԵԼՅԱՆ

Հաղորդավար

Ծնվել է 1961թ. օգոստոսի 31-ին, Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 62 միջնակարգ դպրոցը: 1984թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի հեռուստառադիոտեխնիկայի ֆակուլտետը: Լրագրողական գործունեությունն սկսել է ուսանողական տարիներից` հաղթելով հեռուստատեսության հաղորդավարների մրցույթում: Մինչ 1997թ. աշխատել է Հայաստանի ազգային հեռուստատեսությունում` որպես լրագրող և հաղորդավար: Վարել է բազմաթիվ երիտասարդական, երաժշտական և տեղեկատվական հաղորդումներ, այդ թվում` «Լրաբեր» և «Մայրաքաղաք» լրատվական հաղորդումները: Որպես հաղորդավար հրավիրվել է աշխատելու նաև Մոսկվայի «Օստանկինո» հեռուստաընկերությունում: 1996թ. ավարտել է Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտություն և միջազգային հարաբերություններ բաժինը` ստանալով նաև մագիստրոսի աստիճան: Մասնագիտական կարողություններով աջակցել է լրագրողների մասնագիտական վերապատրաստման գործում և հանրային կրթության ոլորտում: Նրա անմիջական ղեկավարությամբ մշակված Հանրային կրթության և համայնքային համախմբման մոդելը հաջողությամբ կիրառվել է Հայաստանի ավելի քան 200 համայնքներում, ինչպես նաև ներկայացվել է միջազգային մասնագիտական մի շարք կոնֆերանսներում: