Encyclopedia
ՍԱԶԱՅԻ
Աշուղ
Ծնվել է Հայաստանի Ղշլաղ գյուղում (այժմ՝ ՀՀ Գավառ քաղաքի Արծվաքար թաղամաս): Իսկական անունը եղել է Աղաջան, երբեմն հիշատակվել է մոր Անունով՝ Փառոյի Աղաջան: Գյուղում դպրոցի բացակայության պատճառով, ինքնակրթվել է: Աշուղություն սովորել է Սևանի Դդմաշեն գյուղում՝ աշուղ Գյուվթարու (Սարգիս) մոտ: 1864թ. աշուղ-վարպետի կոչմամբ վերադարձել է գյուղ: Նվագել է ջութակ, քամանչա, հորինել և երգել է հայերեն, ունեցել է հիանալի ձայն, տիրապետել աշուղական վոկալ-գործիքային կատարողական արվեստին։ 1866թ-ից երգել է Թիֆլիսում, 1867-74թթ՝ Ալեքսանդրապոլում (այժմ՝ Գյումրի): Աշուղ Ջիվանու հետ որոշ ժամանակ աշխատել է Թիֆլիսի Կ.Սոնանյանցի սրճարանում: 1874թ. վերադարձել է ծննդավայր և շարունակել ստեղծագործել մինչ մահը։ Հորինել է շուրջ 300 խոհական, խրատական, հայրենասիրական և քնարական երգեր: Հայտնի են նրա հաղթանակները աշուղ Պայծառեի և աշուղ Ֆիզայու հետ աշուղական մրցության մեջ։ Գրի է առել, հայերեն փոխադրել ու հրատարակել «Մելիք Աբով և Ղամար Սուլթան», «Ամրահ և Սալվի» երգախառն հեքիաթները, հորինել «Արտաշես և Սաթենիկ», «Ծառուկ և Ծաղիկ», «Գառնիկ» երգախառն հեքիաթները։ Նրա ժառանգության զգալի մասը մինչև օրս երգվում է, գրի է առնված Սևանի ավազանի գյուղերում և պահվում է ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի ժողովրդական երաժշտության ձայնադարանում: Երգերը հրատարակվել են մահից հետո` «Սազայի և Ենգի», «Ո՜վ Հայաստան» երգարաններում: Հայտնի երգերից են՝ «Սիրահար կանի», «Սոխակ, արևելքից մինչև արևմուտ», «Միթե չգիտես»։ Մահացել է Հայաստանի Ղշլաղ գյուղում (այժմ՝ Արծվաքար):