Encyclopedia
ՍԱԼՈՄԵ ԱՐԵՇՅԱՆ
Գրականագետ
Ծնվել է Թիֆլիսում։ 1934թ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) պատմության, փիլիսոփայության, գրականության և լեզվի ինստիտուտը։ 1941-44թթ դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ 1943-44թթ եղել է ՀԿԿ Կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչը, 1944-46թթ` «Կոմունիստ» (ռուսերեն) թերթի խմբագիրը։ 1958թ. դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է ՀՀ ԳԱ Մ.Աբեղյանի անվան ինստիտուտում` որպես բաժնի վարիչ։ Առանձին գրքերով լույս են տեսել նրա «Ռուս գրողները Հայաստանի մասին» (1946թ.), «Հայ մամուլը և ցարական գրաքննությունը» (1957թ., ռուսերեն), «Լև Տոլստոյ» (1960թ.), «Տարաս Շևչենկոն հայ-ուկրաինական հարաբերություններում» (1964թ.) մենագրությունները։ 1948թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1964թ. արժանացել է Հայաստանի գիտության վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում։