Encyclopedia
Սամվել Բեգլարյան
Արձակագիր, բանաստեղծ
Ծնվել է ՌԴ Իրկուտսկի մարզի Չերեմխովո քաղաքում։ 1953թ. տեղափոխվել է Հայաստան։ Նրա ստեղծագործությունները պարբերաբար տպագրվել են «Գարուն», «Նորք», «Սովետական Հայաստան» և այլ ամսագրերում։ Արցախյան պատերազմի տարիներին եղել է Նոյեմբերյանի տարածաշրջանի առաջին ինքնապաշտպանական ջոկատի հրամանատարը, մասնակցել մարտական գործողությունների։ Հեռուստառադիոպետկոմում աշխատել է որպես խմբագիր, եղել է Հայաստանի ազգագրության պետական թանգարանի ավագ գիտաշխատող, Հայաստանի գրողների միության Տավուշի մասնաճուղի քարտուղարը։ Հրատարակվել են նրա «Այցելություն» (1990թ., պատմվածքներ), «Սոնա» (2001թ., պատմվածքներ), «Մայրամուտ արևածագին» (2007թ., փաստագրական վիպակ), «Անձյուն ձմեռ» (2011թ., պատմվածքներ և պիեսներ), «Կյանքը անտառ է մի հին» (2012թ., բանաստեղծություններ), «Ղաչաղը», «Մլի աղբյուրի ձորը», «Անունս չմոռանաս, անունը հիշիր», «Տունս», «Ծիտը», «Երկինքը գմբեթի վերևում», «Ցուրտ երկիր, տաք կայարան» (2017թ., պատմվածքներ) գործերը: 2004թ-ից եղել է Հայաստանի գրողների, ժուռնալիստների և թատերական գործիչների միությունների անդամ։ Նրա «Կյանքն ինչպես որ կա» դրաման «Թատերական Լոռի» փառատոնում արժանացել է «Տարվա լավագույն պիես» մրցանակի, իսկ 2017թ. «Ցուրտ երկիր, տաք կայարան» պատմվածքի համար՝ ՀԳՄ Վախթանգ Անանյանի անվան մրցանակի: Արժանացել է «Մարշալ Բաղրամյան», «Երկրապահ» մեդալների, 2011թ.՝ ՀՀ վարչապետի մեդալի, 2012թ.՝ ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալի: Մահացել է ՀՀ Նոյեմբերյան քաղաքում: