Encyclopedia
ՍԵՐԳԵՅ ՍԱՐԳՍՅԱՆ
Օպերային երգիչ
Ծնվել է 1988թ. հուլիսի 26-ին, Երևանում։ 1995-2005թթ սովորել է Երևանի թիվ 54 միջնակարգ դպրոցում, 2006-12թթ՝ Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիայում (Երևան)։ 2016թ. ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ 2015թ-ից Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ է: Նույն թվականին «Կոհար» սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի հետ, որպես մենակատար, համերգային շրջագայություններով հանդես է եկել Լիբանանում։ Հանդես է եկել հետևյալ օպերային ներկայացումներում՝ Ջ.Ռոսսինիի «Սևիլյան սափրիչ» (Դոն Բազիլիո), Ժ.Բիզեի «Կարմեն» (Ցունիգա), Ա.Տիգրանյանի «Անուշ» (Քյոխվա), Ս.Ռախմանինովի «Ալեկո» (Ծեր գնչու), Վ.Բելլինիի «Նորմա» (Օրովեզո), Պ.Չայկովսկու «Եվգենի Օնեգին» (Գրեմին), Ջ.Վերդիի «Մակբեթ» (Բանկո) և այլն: 2013թ. Թբիլիսիում արժանացել է Նոդար Գաբունիայի անվան օպերային երգիչների միջազգային մրցույթի 3-րդ մրցանակին, 2014թ. Կրասնոդարում՝ «Օպերան առանց սահմաննների» երիտասարդ օպերային երգիչների միջազգային մրցույթի դիպլոմի և հատուկ մրցանակի, իսկ Երևանում՝ ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակին և ոսկե մեդալի (դասական երաժշտություն բնագավառում՝ «Երգեցողություն» անվանակարգում):