Encyclopedia

ՍԻՄՈՆ ՍԱՄՍՈՆՅԱՆ

Գեղանկարիչ

Ծնվել է Թուրքիայի Սամսուն քաղաքում: Հայոց ցեղասպանության (1915թ.) օրերին կորցրել է հարազատներին: 1922թ. Իզմիրի որբանոցի սաների հետ փոխադրվել է Հունաստան, 1929թ՝ Եգիպտոս: Սովորել է Կահիրեի Գալուստյան ազգային վարժարանում, 1935թ. լավագույն մրցանակով ավարտել տեղի «Լեոնարդո դա Վինչի» գեղանկարչության իտալական վարժարանը: 1935-67թթ մշտապես մասնակցել է միջազգային և «Կահիրեի սալոն» արվեստից միության ամենամյա ցուցահանդեսներին, արժանացել երեք ոսկե մեդալի (1964թ., 1965թ., 1967թ.): Ունեցել է բազմաթիվ անհատական ցուցահանդեսներ Կահիրեում (1936թ, 1949թ.), Բեյրութում (1965թ., 1966թ.), Աթենքում (1968թ.), Նյու Յորքում (1968թ., 1972թ.), Երևանում (1973թ.) և այլուր: Գործերից են՝ «Մանուկը գրելիս», «Մայրական գուրգուրանք», «Կար անող կինը», «Երեխաներ», «Եգիպտուհի», «Թախիծ», «Ծովափին» և այլն: 1960թ. իմացել է եղեռնից մազապուրծ քրոջ գոյության մասին և տեղեկացել, որ իրենց ընտանեկան ազգանունը Կլուջյան է եղել: 1968թ. տեղափոխվել է Նյու Յորք, միացել է քրոջը և շարունակել ստեղծագործական աշխատանքը: 1977թ. տպագրվել է նրա ստեղծագործությունների մեծածավալ կատալոգը: 2015թ. ԱՄՆ հայկական թանգարանի Ադել և Հայկ Տեր-Մանուելյան պատկերասրահում տեղի է ունեցել նկարչի աշխատանքների հետմահու նոր ցուցահանդեսը՝ «Բացահայտված վարպետը: Սիմոն Սամսոնյան արվեստը» խորագրով: Մահացել է Նյու Յորքում: