Encyclopedia
ՍԻՐԱՔ ԳՅՈՒԼԲՈՒԴԱՂՅԱՆ
Լեզվաբան
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Սուրմալուի գավառի Կողբ գյուղում։ Բարձրագույն կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանում։ Աշխատել է որպես ուսուցիչ։ 1953թ. պաշտպանել է բանասիրական գիտությունների գծով թեկնածուական դիսերտացիան: 1952-55թթ աշխատել է Լենինականի (այժմ՝ Գյումրի) պետական մանկավարժական ինստիտուտում որպես դասախոս։ 1956թ-ից աշխատել է Երևանի պետական համալսարանում։ Զբաղվել է հիմնականում ժամանակակից հայոց լեզվի կառուցվածքի նկարագրությամբ, ուղղագրությամբ, լեզվի մեթոդիկայի հարցերով։ Հրատարակվել են նրա «Աշակերտների բառապաշարի հարստացման միջոցները 5-8-րդ դասարաններում» (1963թ.), «Թվական անունը ժամանակակից հայերենում» (1964թ.), «Ալ. Շիրվանզադեի լեզվական մշակույթը» (1966թ.), «Միակազմ նախադասությունները ժամանակակից հայերենում (1967թ.), «Հայերեն ուղղագրության պատմություն» (1973թ.), «Հայոց լեզվի գործնական պարապմունքների ձեռնարկ», «Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա» (1987թ.), «Ժամանակակից հայոց լեզու (շարահյուսություն. պարզ նախադասություն)» (1988թ.) աշխատությունները: 1974թ. ստացել է բանասիրական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (1978թ-ից՝ պրոֆեսոր)։ Մահացել է Երևանում: