Encyclopedia
ՎԱԼՅԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Դերասանուհի
Ծնվել է 1938թ. օգոստոսի 14-ին, Նախիջևանի Ջուղա գյուղում: Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Ջուղայում և Երևանում: Սովորել է Երևանի Ն.Կրուպսկայայի անվան միջնակարգ դպրոցում, հաճախել Պիոներների քաղաքային պալատի գրական խմբակ, խմբակի պարապմունքների շրջանակում հաճախ հանդիպել ժամանակի անվանի գրողների՝ Սիլվա Կապուտիկյանի, Մարո Մարգարյանի և այլոց հետ: 8-րդ դասարանը ավարտելուց հետո ընդունվել և ավարտել է Ակումբագրադարանային տեխնիկումի «Ակումբային» բաժինը: 1958թ. բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանի հրավերով որպես դերասանուհի ընդունվել է աշխատանքի Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն, որտեղ աշխատել է 1958-80թթ: Թատրոնում առաջին դերը եղել է Զավեն Տատինցյանի բեմադրած «Ս.Ա.Բյուրեղիկներ» ներկայացման մեջ: Համագործակցել է հայ թատրոնի անվանի ու երիտասարդ ռեժիսոր-բեմադրիչների՝ Հրաչյա Ղափլանյանի, Զավեն Տատինցյանի, Մարատ Մարինոսյանի, Աստղիկ Աղասյանի, Նորայր Սարգսյանի, Երվանդ Ղազանչյանի, Արսեն Վարդանյանի, Յուրի Էլոյանի և այլոց հետ: Խաղացած ներկայացումներից են՝ Լվովսկու «Ս.Ա. Բյուրեղիկներ» (Աղջիկ), Ա.Արաքսմանյանի «Երբ տանն աչքեր չկան» (Լիլիթ), «Այսպես էին անցնում տարիները» (Տղա), Սումարոկովի «Մայրը» (Լյովա), Մալյարևսկու «Կախարդական կարասը» (Դորժի պապի թոռը), Գ.Յաղջյանի «Գիշերային հրաշք» (Սուրիկ, Աշոտ), Ա.Շահինյանի «Սուրի և Սամի արկածները» (Մանուշ), Հ.Ղափլանյանի «Իմ աղջիկը» (Տղա) և այլն: Թատրոնին զուգահեռ մասնակցել է հեռուստատեսային հաղորդումների պատրաստմանը, համագործակցել ժամանակի հայտնի հեռուստառեժիսորներ Օլգա Մելիք-Վրթանեսյանի, Էլմիրա Հեքեքյանի հետ: Ռադիոթատրոնի մանկական բեմադրությունների ձայնագրման ակտիվ մասնակիցներից է եղել: Աշխատել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի կինոկրկնօրինակման բաժնում: Նրա ձայնով են հայերեն խոսում «Գնդակը վախենում է քաջից», «Թանկարժեք տղան» և այլ ֆիլմերի պատանի հերոսները: Դերասանական գործունեության ընթացքում հանրապետական, անդրկովկասյան ու համամիութենական թատերական տարբեր փառատոների ժամանակ մի քանի անգամ հատուկ նշվել ու ճանաչվել է իբրև «ԽՍՀՄ լավագույն տրավեստի-դերասանուհի»: Հաջող դերասանական գործունեությունն ընդհատվել է, երբ 1978թ. ամուսնու ծնողին տեսնելու համար մեկնել է Ֆրանսիա: Վերադառնալուց հետո սկսվել են իր և ընտանիքի անդամների հանդեպ խորհրդային ԱԱԾ-ական հետապնդումները, գաղտնալսումները, վախեցնելը: Հայտնվել է, այսպես կոչված, «սև ցուցակում»: 1980-ականների սկզբներին ընտանիքով մեկնել ու հաստատվել է Ֆրանսիայում: Վերջին տասնամյակներին զբաղվել է գեղանկարչությամբ: