Encyclopedia

ՎԱՐԴԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ

Երգիչ

Ծնվել է 1984թ. դեկտեմբերի 21-ին, Ստեփանակերտում: 2001թ, ավարտել է տեղի Ա․Շահինյանի անվան Ֆիզ-մաթ դպրոցը։ 2002-04թթ սովորել է Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական ուսումնարանում: Նույն թվականներին ծառայել է զինված ուժերում։ 2005-11թթ սովորել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական երգեցողության բաժնում, այնուհետև` մագիստրատուրայում (Արսեն Գրիգորյանի դասարան): Մասնակցել է մի շարք մրցույթների և արժանացել մրցանակների, մասնավորապես՝ 2006թ. «Ընծա» համահայկական մրցույթի ժամանակ արժանացել է Գրան Պրիի, 2007թ. Հայաստանի ազգային երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ` «Տարվա հայտնություն» մրցանակին, 2008թ. ԱՄՆ կատարողական արվեստների փառատոնի ժամանակ` 2-րդ մրցանակին և այլն: Համերգային ելույթներով հանդես է եկել Հայաստանի մարզերում, Ռուսաստանում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Ավստրիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Չեխիայում, Անգլիայում, Իրանում, Կանադայում, Լեհաստանում, Կիպրոսում, Հունաստանում, Եգիպտոսում, ԱՄԷ-ում և այլուր: Թողարկել է «Հոգու լույս» (2010թ.), «Տաղ հայտնության» (2013թ.) ձայնասկավառակները: Նկարահանել է շուրջ 10 տեսահոլովակ: 2015թ. Լիբանանում մասնակցել է «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի համերգաշարին՝ նվիրված հայոց ցեղասպանության (1915թ.) 100-ամյա տարելիցին: 2018թ․ արժանացել է «Ծիծեռնակ» ազգային երաժշտական մրցանակաբաշխության «Լավագույն ժողովրդական երգիչ» մրցանակին, 2024թ․՝ «Տարվա երգ» մրցանակաբաշխության Հատուկ մրցանակի։