Encyclopedia

ՏԻԳՐԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Թատերագետ, հրապարակախոս

Ծնվել է 1982թ. հունվարի 5-ին, Երևանում: 1999թ. ավարտել է Երևանի Խրիմյան Հայրիկի անվան թիվ 10 միջնակարգ դպրոցը: Նույն թվականին ընդունվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատերագիտական բաժին: 2005-06թթ «Ազգ» օրաթերթում անցել է լրագրողական պրակտիկա` հեղինակելով հասարակական բնույթի հոդվածներ: 2007թ. ավարտել է բարձրագույն ուսումը: Հետբուհական կրթությունն ստացել է 2010թ-ից՝ մասնակցելով քսանից ավել վարպետության դասերի: Որպես լրագրող 2008-09թթ աշխատել է «Ավանգարդ» շաբաթաթերթում, 2009թ.` «Երևան» հեռուստաընկերության լրատվական բաժնում: 2011թ. եղել է «Թատրոն Իքս» հանրապետական թատերական փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ, 2012թ.՝ «Երևան» ամսագրի թատերական թղթակից, 2013թ.՝ «Մեկ կադր, մեկ րոպե» միջազգային կինոփառատոնի ժուրիի անդամ, 2013-14թթ՝ «ImYerevan.com» կայքի թատերական մեկնաբան: 2013թ. թղթակցել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի «Daily» օրաթերթին: 2016թ. Լեոնիդ Ենգիբարյանիանվան մնջախաղի միջազգային փառատոնում համակարգել ու ղեկավարել է «Պլաստիկ արվեստների զարգացման միտումները, պատճառներն ու հետևանքները» խորագրով միջազգային կոնֆերանսը: Հեղինակել է մի շարք թատերական վերլուծություններ, կինո և թատերախոսականներ, հրապարակախոսական, մշակութաբանական հոդվածներ: