Encyclopedia

ՏԻՐԱՏՈՒՐ ԿԻԼԻԿԵՑԻ

Մանրանկարիչ, գրիչ

Պատկանում է այն անձանց թվին (Մատթեոս Մլիճեցի, Պողոս Ակնեցի, Վարդան Կիլիկեցի և այլք), որոնք Կիլիկիայից անցել են Գլաձորի համալսարան՝ կատարելագործվելու։ Նրա անունն առաջին անգամ հիշատակվում է իր իսկ ընդօրինակած (հավանաբար ուսումնառության տարիներին) 1309թ. ձեռագրի հիշատակարանում՝ գրված «ի մեծ դպրատանս Դալիձոր» (Երևանի Մ.Մաշտոցիանվան Մատենադարան), վերջին անգամ՝ 1349թ. Հերմոնի վանքում գրված մի ձեռագրի հիշատակարանում։ Աշխատել է Եսայի Նչեցու հետ, որի մահից հետո գլխավորել է Գլաձորի համալսարանը, ապա՝ Վայոց Ձորի Հերմոնի վանքի բարձրագույն դպրոցը։ Ժամանակակիցները նրան կոչել են «մեծ վարժապետ», «մեծ և երիցս երանեալ հռետոր»։ 1309թ. ձեռագիր Ավետարանը գրված է թղթի վրա, ունի 263 էջ, գրչությունը բոլորգիր է։ Ավետարանում չկան տերունական նկարներ ու խորաններ, պահպանվել են չորս Ավետարանիչների պատկերները, շքեղազարդ չորս անվանաթերթ և բազմաթիվ լուսանցազարդեր։ Հավատարիմ է մնացել Կիլիկյան մանրանկարչության դպրոցի ավանդներին, միաժամանակ Ավետարանի նկարազարդումը աղերսներ ունի Մոմիկի և Թորոս Տարոնացու ստեղծագործությունների հետ։