Encyclopedia
ՓՈԼ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ
Գեղանկարիչ
Ծնվել է Երուսաղեմում: 1946թ. ավարտել է Երուսաղեմի «Պիետրո Ժակոբետտի» գեղարվեստի ուսումնարանը: 1946-54թթ ստեղծագործել է Բեյրութում, 1954թ. մեկնել է Ֆլորենցիա՝ գեղարվեստի ակադեմիայում կատարելագործվելու համար: 1961թ-ից հաստատվել է Բեյրութում: Ստեղծագործել է դիմանկարի, բնանկարի և թեմատիկ-կոմպոզիցիոն պատկերի բնագավառներում: Աշխատանքներից են՝ «Արաքսի դիմանկարը», «Այգաբաց», «Քաղաք», «Այց ծննդկանին», «Լիբանանյան բնանկար», «Սպասում», «Ընտանիք», «Ագարակ», «Գյուղի աղջիկը», «Զրույց», «Համեստ ընտանիք», «Ընթերցողը» և այլն: Կտավներում արտացոլել է նաև աստանական հայության կյանքն ու կենցաղը («Դեր Զոր», «Գաղթ», «Կարպետագործը»), որոնց բնորոշ են հյութեղ երփնագիրը, գույնի նուրբ զգացողությունը: Ունեցել է անհատական ցուցահանդեսներ Բեյրութում, Ֆլորենցիայում, Փարիզում, Վաշինգտոնում, Երևանում (1972թ.) և այլուր: Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում: 1981թ. պարգևատրվել է Հայաստանի նկարիչների միության Մարտիրոս Սարյանի անվան մրցանակով: Մահացել է Բեյրութում: