Encyclopedia

ՖԵԼԻՔՍ ՍԻՄՈՆՅԱՆ

Թավջութակահար

Ծնվել է 1942թ. ապրիլի 27-ին, Երևանում: 1960թ. ավարտել է Երևանի Պ.Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը: Աշակերտել է ռուս անվանի դիրիժոր, թավջութակահար Մստիսլավ Ռոստոպովիչին: 1976-90թթ եղել է Երևանի Կոմիտասի անվան քառյակի թավջութակահարը: Մենահամերգներով և քառյակի կազմում հանդես է եկել աշխարհի բազմաթիվ երկրներում: Նվագել է այնպիսի հանրահայտ համերգասրահներում, ինպիսիք են՝ Փարիզի «Gaveau Halls»-ը, Վիեննայի պետական թատրոնը, Զալցբուրգի Մոցարտեումը, Ստոկհոլմի թագավորական, Վենեցիայի «Doge» պալատները, Բուենոս Այրեսի «Colon» համերգասրահը, Պորտուգալիայի «Գյուլբենկյան» հիմնադրամը և այլն: Կատարել է Շուբերտի, Բեթհովենի, Օնգզերի, հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից: Հատուկ նրա համար գրվել են ավելի քան 60 երկեր: Գրել է նաև երաժշտություններ, որոնք կատարվել են Հայաստանում, Ռուսաստանում, Մոլդովայում, Վրաստանում, Հունաստանում, Շվեդիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում, Ֆրանսիայում և այլուր: 1984թ. արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման, ապա՝ ՀՀ Պետական մրցանակի: