Zark Foundation

Aleksandr Dolukhanyan

Aleksandr Dolukhanyan

Կոմպոզիտոր, դաշնակահար

19 մայիս, 1910 - 15 հունվար, 1968

Ծնվել է Թիֆլիսում: Եղել է օպերային երգչուհի Զարուհի Դոլուխանյանի ամուսինը: 1932թ. ավարտել է Լենինգրադի (այժմ՝ Սանկտ Պետերբուրգ) կոնսերվատորիան: 1937-40թթ և 1941-46թթ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1946թ-ից բնակվել է Մոսկվայում։ Նրա ստեղծագործության մեջ մեծ տեղ են գրավում երգերն ու ռոմանսները։ Հանրահայտ են կոմպոզիտորի «Երևանյան գիշերները», «Փոստատարի երգը» և այլն։ Մշակել է հայ, ինչպես և այլ ազգերի ժողովուրդների երգեր։ Գրել է «Սևաստոպոլի հերոսները» (1948թ.), «Լենինի ուղիով» (1963թ.) կանտատները, «Տոնական սիմֆոնիա» (1950թ.), «Հայկական կապրիչիո» (1952թ.), դաշնամուրի և նվագախմբի 2 կոնցերտ (1947թ., 1954թ.), «Գեղեցկության մրցույթ» օպերետը (բեմադրվել է 1967թ., Մոսկվայի օպերետի թատրոնում) և այլ գործեր։ 1958թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման։ Մահացել է Մոսկվայում: