Zark Foundation

Aleksandr Tadevosyan

Aleksandr Tadevosyan

Երաժշտագետ

15 փետրվար, 1914 - 20 հուլիս, 2001

Ծնվել է Երևանում: 1941թ. ավարտել է Լենինգրադի կոնսերվատորիան: 1946-48թթ դասավանդել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում և Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում: 1948-59թթ եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության պատասխանատու քարտուղարը, 1959-64թթ` ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի կրտսեր, 1964-89թթ` ավագ գիտաշխատող: Ուսումնասիրել է հայ երաժշտության պատմության հարցերը, կազմել և խմբագրել է մի շարք ժողովածուներ` «Մեծ Կոմիտասի անունով» (1959թ.), «Գոհար Գասպարյան» (1959թ.), «Ժամանակակիցները Ալ.Սպենդիարյանի մասին» (1960թ.), «Սպիրիդոն Մելիքյանը և հայ ժողովրդական երգը» (1964թ.), «Սովետական Հայաստանի երաժշտությունը» (1973թ.), «Էջեր հայ-ռուսական երաժշտական կապերի պատմությունից (19-րդ դարի 2-րդ կես-20-րդ դարի սկիզբ)» (1977թ.), «Նադեժդա Պապայան» (1979թ.) և այլն: 1965թ. ստացել է արվեստաբանության թեկնածուի աստիճան, 1979թ.` պրոֆեսորի կոչում: 1961թ. արժանացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման: Մահացել է Երևանում: