Zark Foundation

Աբաս Իսահակյան

Աբաս Իսահակյան

Բանասեր

16 հուլիս, 1900 - 6 հունվար, 1977

Ծնվել է ՀՀ Ղազարապատ (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզի Իսահակյան) գյուղում: Եղել է բանաստեղծ, արձակագիր Ավետիք Իսահակյանի եղբորորդին: 1918թ. և 1920թ. կռվել է Շիրակ ներխուժած թուրքերի դեմ: Ավարտել է Ալեքսանդրապոլի (այժմ՝ Գյումրի) ռուսական միջնակարգ առևտրական դպրոցը, 1926թ.՝ Երևանի պետական համալսարանը: Տպագրության է պատրաստել Ավետիք Իսահակյանի մի քանի ժողովածուներ, Իսահակ Իսահակյանի «Հեքիաթ արևի տակ» ժողովածուի 1974թ. հրատարակությունը: Մասնակցել է Երևանում Ա.Իսահակյանի տուն-թանգարանի ստեղծմանը: Հայերեն և ռուսերեն հրատարակել է «Ավետիք Իսահակյանիմասին» (1971թ.) ժողովածուն, Ա.Իսահակյանի «Մեր գրի անմահ փառքը» (Հ.Թումանյանի մասին, 1969թ.) տպագիր և անտիպ հոդվածների, ասույթների գիրքը: 1959թ. տողացի ռուսերենի է վերածել «Աբու-Լալա-Մահարի» պոեմը և մի շարք այլ երկեր, որոնք այնուհետև թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով: Մահացել է Երևանում: