Ծնվել է Լեռնային Ղարաբաղի Կոճողոտ գյուղում: 1939թ. Ստեփանակերտի բժշկական տեխնիկումում ուսմանը զուգահեռ աշխատել է «Երիտասարդ բոլշևիկ» թերթում: 1939թ. մասնակցել է Խորհրդաֆիննական, 1942-44թթ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմներին, վիրավորվել է: 1953թ. ավարտել է Բաքվի կուսակցական դպրոցը, 1964թ.՝ Հայկական պետական հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության բաժինը: Հետագայում տեղափոխվել է Ստեփանակերտ և աշխատել «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրությունում, որտեղ 1946թ. եղել է նամակների բաժնի վարիչը, 1946-50թթ՝ գրական աշխատող, 1958-66թթ՝ կուսակցական կյանքի բաժնի վարիչը, 1966-76թթ՝ խմբագրի տեղակալը, 1979-91թթ՝ սեփական թղթակից, 1976-79թթ՝ ռադիոհաղորդումների մարզային կոմիտեի նախագահը: Խմբագրել է Մարտակերտի շրջանային «Սոցիալիզմի ուղիով» թերթը, որտեղ 1950-51թթ եղել է պատասխանատու խմբագիր, 1954-59թթ՝ կուսշրջկոմի երկրորդ քարտուղարը: Հեղինակել է բազմաթիվ պատմվածքներ, «Գոհար» վիպակը և «Այրող պատիվ» պիեսը, որը Ստեփանակերտի պետական թատրոնում բեմադրվել է 207 անգամ: Հեղինակել է նաև «Կյանքի համար» (1982թ., ռուսերեն), «Հարազատ օջախ» (1993թ., Ստեփանակերտի գյուղտեխնիկումի 70-ամյակի առթիվ) աշխատությունները: 1969թ-ից եղել է Լեռնային Ղարաբաղի ժուռնալիստների միության անդամ: Մահացել է Ստեփանակերտում: