Ծնվել է 1978թ. սեպտեմբերի 29-ին, Երևանում: 1996-2001թթ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեժիսուրայի բաժնում, ապա` Թատերարվեստի ռուսական ակադեմիայի դերասանական բաժնում: 2001թ-ից աշխատել է Մոսկվայի «TV6» հեռուստաընկերությունում` որպես ռեժիսոր: 2003թ. «Շողակաթ» հեռուստաընկերությունում հեղինակել և վարել է «Հայտնի պատմություններ» հաղորդաշարը: 2005թ. «Հ2» հեռուստաալիքով վարել է «Սպոտ էքստրա» հաղորդաշարը: 2006թ. եղել է «Ար» հեռուստաընկերության «Փոքր քաղաքի մեծ մարդիկ» հաղորդման հեղինակը և ռեժիսորը, «Ծանոթանանք Երևան» հաղորդաշարի հաղորդավարն ու ռեժիսորը: Նկարահանվել է նաև մի քանի կինոնկարներում` «Խավարման օրը» (1999թ.), «Չգրված օրենք» (2002թ.), «Մոնարխ» (2005թ.), «Սրիկաները» (2006թ.), «Դիպուկահար» (2012թ.): 2007թ. հիմնադրել է «Քասթինգի դպրոց» հեռուստատեսության և ռադիոյի հաղորդավարների ուսումնական կենտրոնը, որի տնօրենն է: 2008թ-ից աշխատել է «Արմենիա» հեռուստաընկերությունում` որպես դերասան: Նկարահանվել է «Փախուստ» (2009թ.), «Կյանքի գինը» (2009թ.), «Վերադարձ» (2010թ.), «Ոստիկաններ» (2011թ.) և այլ հեռուստասերիալներում: 2011թ-ից հանդիսանում է «Առաջին պրոֆեսիոնալ դերասանական ստուդիա»-ի հիմնադիրը և տնօրենը: 2014թ. նկարահանվել է «Золотой глаз» հեռուստաֆիլմում: 2015թ. հանդես է եկել որպես «Ա-ԹԻՎԻ» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Կյանքից առավել» հեռուստասերիալի և «Շարմ» ընկերության «Աննա Հեդվիգ Բյուլ - Վերջին աղոթքը» վավերագրական ֆիլմի պրոդյուսեր: