Zark Foundation

Աբել Ապրեսյան

Աբել Ապրեսյան

Լրագրող, հրատարակիչ

27 դեկտեմբեր, 1860 - 18 հունվար, 1931

Ծնվել է Շուշիում: Կրթությունն ստացել է Թավրիզի հայկական դպրոցում 1870-ական թվականների կեսերին՝ աշակերտելով վիպասան Րաֆֆուն։ Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Կովկաս, որպես առևտրական գործակալ աշխատել է Շուշիում։ Այդ թվականներից սկսել է աշխատակցել «Մշակ» պարբերականին։ 1881թ. Շուշիում տպագրել է Րաֆֆու «Խենթը» վեպը։ Երկար տարիներ աշխատակցել է արևելահայ մամուլին, իսկ 1890-ական թվականների սկզբներից թղթակցություններ է ուղարկել Կ.Պոլսում հրատարակվող Արփիար Արփիարյանի «Հայրենիք» թերթին։ 1910-12թթ Աստրախանում հրատարակել է «Մեր կյանքը» պարբերականը։ Օգտագործել է Ա.Ապ., Աբ.Ապ., Թղթակից, Բ.Մեռնեսյան և այլ ծածկանուններ։ Մահացել է Ռուսաստանի Աստրախան քաղաքում: