Ծնվել է Թեհրանում: Նախնական կրթությունն ստացել է տեղի հայկական, պարսկական, ֆրանսիական դպրոցներում և ամերիկյան քոլեջում։ 1939թ. զորակոչվել է բանակ և որպես ռազմական օդաչու ծառայել մինչև 1941թ.։ 1946թ. տեղափոխվել է Հայաստան: 1949թ-ից եղել է Հայաստանի գրողների միության անդամ: 1957թ. ավարտել է Մոսկվայի գրականության բարձրագույն դասընթացները: 1959-83թթ եղել է Հայաստանի գրողների միության խորհրդական: Արձակի հիմնական թեման եղել է Արևելքը` իր սոցիալական բախումներով ու սուր հակադրություններով, անհատի կյանքը` բարդ ներաշխարհով: Ստեղծագործություններից են՝ «Վաղը» (1951թ.), «Շիկացած հող» (1955թ.), «Նազելի Դալարյան» (1959թ.) վեպերը, «Հարավային տենդ» (1971թ.), «Եղել է, չի եղել» (1973թ.), «Մարդը անապատում» (1981թ.) պատմվածքների ժողովածուները: Նրա ստեղծագործությունները թարգմանվել և առանձին գրքով լույս է տեսել ռուսերեն։ 1971թ. պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։ Մահացել է Երևանում: