1453թ. եղել է թուրքերի կողմից Կոստանդնուպոլսի գրավման ականատես։ Գրել է «Ողբ ի վերայ մայրաքաղաքին Կոստանդնուպոլսոյ՝ վասն տիրելոյն տաճկաց. ասացեալ ի յԱբրահամ ականատես վարդապետէ» աշխատությունը։ Այս երկը թարգմանվել է ֆրանսերեն, ռուսերեն, գերմաներեն, իտալերեն, անգլերեն լեզուներով։ Կազմել է «Հայոց պատմութեան ժամանակագրութիւն» (ընդգրկում է հայոց ազգաբանությունից մինչև 1358թ դեպքերը)։ Աշխատության վերջին մասում տրված է հռոմեական և հունական կայսրերի գործունեության համառոտ պատմությանը։ Գրել է նաև հոգևոր տաղեր։