Կրթություն է ստացել Էջմիածնում։ Աշակերտել է Հովսեփ Տաթևացուն։ Եղել է Էջմիածնի նվիրակ, այնուհետև՝ Սյունիքի առաջնորդ։ Գրել է իմաստասիրական քարոզներ, որոնք մեզ են հասել։ Զբաղվել է հրատարակչական գործունեությամբ։ 1756թ. Կոստանդնուպոլսում տպագրել է Հակոբ Նալյանի «Ճրագ ճշմարտութեան» գիրքը, 1762թ. Զմյուռնիայում՝ Եզնիկ Կողբացու «Գիրք ընդդիմութեանցը» և 1764թ. Կոստանդնուպոլսում՝ Եղիշեի «Գիրք պատմութեան սրբոց վարդանանց զօրավարացն հայոցը»: