Աբրահամ Ծովիզյան
Ծնվել է Թուրքիայի Այնթապ քաղաքում։ 1710-40թթ եղել է կաթոլիկ հայերի Հալեպի թեմի եպիսկոպոս։ 1740թ. ընտրվել է «Կաթողիկոս տանն Կիլիկիո» և ստացել Պետրոս կրկնանունը։ Սրանով էլ սկսվում է հայ կաթոլիկների կաթողիկոսությունը Կիլիկիայում։ Քարոզելով կաթոլիկ հավատքը հայ առաքելական եկեղեցու կողմից հալածվել է և ապաստանել է Լիբանանում՝ թողնելով Սիսի կաթողիկոսական աթոռը։ Հիմնադրել է Լիբանանի Սբ. Փրկիչ վանքի միաբանությունը, ապա Հայ Կաթողիկե եկեղեցին։ Մեզ են հասել թղթեր, գրություններ և իր ինքնակենսագրությունը։ Մխիթար Սեբաստացունուղղված թղթերից մի քանիսը 1930թ. տպագրվել է Վենետիկում՝ Հ.Տայանի «Մայր դիւան Մխիթարեանց Վենետկոյ» ժողովածուում։ 1979թ. Լիբանանում թողարկվել է 50 մմ տրամագծով հուշամեդալ, հուշադրամ, նվիրված նրա ծննդյան 300-ամյակին։ Մահացել է Լիբանանում: